ՊՎԾ-ն ուսումնասիրում է ՀՀ ճանապարհների շինարարության, նորոգման աշխատանքների գնումների օրինականությունը

22:33 • 30.07.19

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը համապատասխան հանձնարարագրի հիման վրա ուսումնասիրություն է իրականացնում 2019 թվականի համար նախատեսված ՀՀ ճանապարհների շինարարության, նորոգման և հիմնանորոգման աշխատանքների գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ:

Բոլոր այն տնտեսվարողներին, որոնք երբևէ առնչվել են խնդրո առարկա գնման գործընթացներին և տուժել ցուցաբերած խտրական վերաբերմունքից, ՊՎԾ-ն խնդրում է համապատասխան տեղեկություններ տրամադրել ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը՝ գրելով նամակ letters@supervision.am էլ․ հասցեին (ստորագրված, սկանավորված տարբերակով) կամ «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան նամակ ուղարկել ք․ Երևան, Մաշտոցի 47 հասցեով։