«Սանտա Բարբարա» հեռուստասերիալի դերասանները՝ 35 տարի անց (ֆոտոշարք)
35 տարի առաջ՝ 1984 թ.-ի հուլիսին, ամերիկյան NBC հեռուստաընկերությունը սկսել է հեռարձակել «Սանտա Բարբարա» հեռուստասերիալը, որը էկրանին է եղել մոտ 10 տարի:
Ռուսաստանում 2137 սերիայից բաղկացած հեռուստասերիալը սկսել է հեռարձակվել 1992թ.-ից՝ ամերիկյան հեռարձակումի ավարտից մեկ տարի առաջ: Հեռուստասերիալի հերոսների ճակատագրին հետևել էր նաև հայ հեռուստադիտողը:
Gazeta.ru-ն հեռուստասերիալի ավարտի 35-ամյակի ֆոնին ֆոտոշարքով ներկաայցրել է, թե ինչ տեսք ունեն դրա հերոսներն այսքան տարի անց: Նշենք, որ այս տարվա մարտին վախճանվել է հեռուստասերիալի գլխավոր դերասաններից մեկը՝ Ջեդ Ալլենը, որը մարմնավորել էր Քեփվելների ընտանիքի գլխավորին՝ Սիսիին:
Ֆոտոշարքը՝ ստորև.
Իդեն Քեփուել (Մարսի Ուոլքեր, 57 տ.)
Կրուս Կաստիլյո (Էյ Մարտինես, 70 տ.)
Քելլի Քեփուել (Ռոբին Ռայթ, 53 տ.)
Մեյսոն Քեփուել (Լեյն Դևիս, 68 տ.)
Թեդ Քեփուել (Թոդ ՄաքՔի, 55 տ.)
Ջինա Քեփուել (Ռոբին Մաթսոն, 63 տ.)
Սոֆիա Քեփուել (Ջուդիթ ՄաքՔոնել, 75 տ.)
Սիսի Քեփուել (Ջեդ Ալլան, մահացել է 2019թ. մարտի 9.-ին՝ 84 տարեկանում)










