Տարանտինոն կազմել է իր ֆիլմերում հնչած լավագույն երգերի ցանկը
Հոլիվուդյան հանրահայտ ռեժիսոր Քվենտին Տարանտինոն կազմել է իր ամենասիրելի երգերի ցանկը, որոնք հնչել են իր նկարահանած ֆիլմերում:
Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, ստեղծագործությունները մեկտեղվել են Spotify ծառայությունում: Ցանկում, ընդհանուր առմամբ, 60 երգ է ներառվել: Բոլորը լսելու համար ավելի քան երեք ժամ կպահանջվի:
Երգացանկում տեղ են գտել ինչպես շատ հայտնի ստեղծագործություններ, ինչպես օրինակ՝ Նենսի Սինատրայի Bang Bang, Չակ Բերիի You Never Can Tell, Դիք Դեյլի Miserlou, Urge Overkill խմբի Girl, You’ll be a Woman Soon և երգչուհի Shivaree-ի Goodnight Moon կատարումները, այնպես էլ ոչ այնքան ճանաչվածները, որոնց թվում են Էննիո Մարիկոնեի The Surrender, Ջեյմս Ռուսոյի Winged, White Strips խմբի Apple Blossom ստեղծագործությունները:










