Վայոց Ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանն ազատվել է պաշտոնից

13:28 • 31.07.19

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ստորագրել է Ռազմիկ Տոնոյանին Վայոց Ձորի փոխմարզպետի պաշտոնից ազատելու վերաբերյալ որոշում: Այս մասին տեղեկացնում է  Կառավարությունը: Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով՝

Ռազմիկ Տոնոյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից»: