Կիևում կողոպտիչը թոշակառու կնոջ պարանոցից պոկել է թանկարժեք շղթան և կուլ տվել (լուսանկար)

17:40 • 31.07.19

Կիևում տղամարդը թոշակառու կնոջից գողացել է նրա դրամապանակը և պարանոցից պոկել շղթան: Նրան ձերբակալել և ոստիկանությանը հանձնել են ականատեսները, սակայն նա հասցրել է կուլ տալ կնոջ թանկարժեք շղթան, հաղորդում է korrespondent.net-ը՝ քաղաքային ոստիկանության մամուլի ծառայությանը հղումով:

«Հանցագործին բռնել են մտահոգված քաղաքացիները, որոնք ականատես են եղել հանցագործությանը։  Հանցագործը Լուգանսկի մարզի 26-ամյա բնակիչ է, որն ավելի վաղ դատապարտված է եղել գողության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մակերեսային զննության ժամանակ տղամարդու մոտ հայտնաբերվել է տուժածի դրամապանակը։  Հետագայում նա ոստիկաններին խոստովանել է, որ պոկված շղթան կուլ է տվել։  Բուժզննման ժամանակ ձերբակալվածի ռենտգենյան հետազոտության լուսանկարում բժիշկները շղթա են հայտնաբերել։

Կողոպուտի փաստով հարուցվել է քրեական գործ։  Հանցագործին սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում։