Փրկարարները բռնել են 2 շահմար և 1 գյուրզա

10:05 • 31.07.19

Հուլիսի 30-31-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում և Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 շահմար և 1 գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: