Ուկրաինացի հեռուստահաղորդավարը հայտարարել է Պորոշենկոյի պատճառով Զելենսկու իշխանությունը տապալելու հնարավոր ռազմական փորձի մասին (տեսանյութ)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն կարող է վտանգ սպառնալ Անկախության օրվա զորահանդեսի չեղարկման կապակցությամբ: Այս մասին հայտարարել է ուկրաինացի կոմպոզիտոր և հեռուստահաղորդավար Վլադիմիր Բիստրյակովը ZIK հեռուստաալիքի եթերում։
Նրա խոսքով՝ օգոստոսի 24-ին Ուրաինան կնշի Անկախության տոնը և նրանք, ովքեր իշխանություն ունեին մինչև նոր ղեկավարի ընտրությունները, կարող են Զելենսկու իշխանությունը տապալելու ռազմական փորձ ձեռնարկել:
«Պյոտր Ալեքսեևիչը (Պորոշենկոն) զինվորական համազգեստով մի խումբ մարդկանց տարբեր տեսակի շքանշաններ և կոչումներ է շնորհել: Ուստի, բացարձակապես չի բացառվում, այս գործին ռազմական միջամտությունը: Մինչև հիմա մեր բանակը քաղաքականությունից դուրս է եղել, բայց վախենամ՝ օգոստոսի 24-ի այս տոնակատարությամբ բռնության նոր ալիք սկսվի: Այդ մարդկանց դուրս են շպրտել քաղաքականությունից, նրանք իրենց աթոռը չեն զիջի. չափից շատ են նրանց վրա թե՛ հանցագործությունները, թե՛ արյունը» հայտարարել է Բիստրյակովը:
Նա նաև նշել է, որ, ըստ երևույթին, այդ պատճառով է, որ չեղյալ է հայտարարվել զորհանդեսը:
Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Բոգդանը հայտարարել էր, որ ռազմական շքերթի փոխարեն Կիևի կենտրոնում Անկախության օրը տեղի կունենա «արժանապատվության երթ», որին կմասնակցի Զելենսկին:










