Սպիտակ քաղաքում բախվել են Mercedes G-ն և Daewoo Nexia-ն. կան վիրավորներ. Shamshyan.com

23:28 • 31.07.19

Այսօր՝ հուլիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Սպիտակ քաղաքում իրար են բախվել Daewoo Nexia մակնիշի 34 TA 921 համարանիշի և Mercedes G մակնիշի 35 UP համարանշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Mersedes G-ն կողաշրջվել է:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Daewoo Nexia-ի վարորդն ու 3 ուղևորները տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: