Նախարարի կողմից ծառայողական քննություն է նշանակվել, մեղավորները կպատժվեն․ ՊՆ խոսնակը՝ զինվորների համար նախատեսված միսը հիգիենիկ նորմերի խախտմամբ տեղափոխելու մասին

15:23 • 31.07.19

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով համացանցում տարածված տեսանյութին, որում երևում է, թե ինչպես են զինծառայողների համար նախատեսված միսը տեղափոխում բեռնատար մեքենայի թափքում՝ արևի տակ։

  
«Անթույլատրել վիճակում, սանիտարահիգիենիկ նորմերի խախտմամբ մսի տեղափոխման հարցով ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից նշանակվել է ծառայողական քննություն։ Մեղավորների միանշանակ կպատժվեն։ Նաև նման դեպքերից խուսափելու համար լավագույն լուծումը սննդի ապահովման կարգը փոխել է պետք, որը առաջարկում ենք»,-գրել է նա։