Սանկտ Պետերբուրգի փողոցներով երթևեկում է «շան տեսքով» հայտնի ավտոմեքենան (տեսանյութ)

22:15 • 31.07.19

ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում երթևեկության արտասովոր մասնակից է հայտնվել: Ինչպես ներկայացնում է ТАСС գործակալությունը, այժմ քաղաքի փողոցներում կարելի է նկատել «շան տեսքով» բեռնատարը, որը հայտնի է «Հիմարն ու ավելի հիմարը» ֆիլմից:

Մեքենան վարում է դերասան և այդ ֆիլմի մեծ երկրպագու Ռոման Պիտուլան: «Երեք օր պատրաստել ենք, ամրացրել կարել: Ահա ականջները կինս է կարել տանը», - ասել է Ռոմանը:

Նա վաղոց երազում էր վարել «շուն-մեքենան»: Նրա միտքն իրականություն է դարձել՝ զվարճացնելով ճանապարհին հանդիպող բոլոր անցորդներին:

Նշվում է, որ դերասանը բլոգ է վարում YouTube տեսահոսթինգում, և մի անգամ չէ, որ հանդես է գալիս արտասովոր մտահաղացումներով: Վերջերս նա մարդատար ավտոմեքենան ամբողջությամբ պատել էր գունավոր կոնֆետներով: