Անգլիայում տեղացած հորդառատ անձրևների հետևանքները՝ ֆոտոշարքով
Մեծ Բրիտանիայի կազմի մեջ մտնող Անգլիայի տարբեր շրջաններում հորդառատ անձրևները, որոնք ուղեկցվում են ամպրոպով և կարկուտով, ջրհեղեղների պատճառ են դարձել, գրում է Daily Mail-ը:
Որոշ շրջաններում մեկ գիշերվա մեջ մի ամբողջ ամսվա տեղումների չափով անձրև է եկել: Ջրհեղեղի հետևանքով կամուրջներ են փլվել, տները ջրի տակ են անցել, փողոցներ են արգելափակվել, մի քանի բնակավայր հոսանքազրկվել է:
Անգլիայի հյուսիսային և կենտրոնական որոշ շրջաններում օրվա ընթացքում ավելի շատ տեղումներ են սպասվում: Արտակարգ ծառայությունները հորդորում են զբոսաշրջիկներին մնալ տներում:































