Ժամանակավորապես դադարեցվել է Արագած և Ծաղկալանջ համայնքների, Արտամետի մի հատվածի գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 31-ին ժամը 14.00-ից մինչև ժամը 17.00-ն դադարեցվել է Արմավիրի մարզի Արագած և Ծաղկալանջ համայնքների, ժամը 13.00-ից մինչև ժամը 16.00-ն`Կոտայքի մարզի Արտամետ գյուղի Գետաշեն թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունը։










