«Առյուծ արքա» ֆիլմը 1 մլրդ դոլար եկամուտ է գրանցել միջազգային վարձույթում

23:47 • 31.07.19

«Առյուծ արքա» ֆիլմը համաշխարահային վարձույթում 1 մլրդ դոլար եկամուտ է գրանցել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ նշելով, որ համանուն մուլտֆիլմը, որն էկրան է բարձրացել 1994-ին, միջազգային վարձույթում 638.5 մլն դոլար էր հավաքել:

Մասնավորեցվում է, որ ֆիլմը դարձել է Disney ընկերության թվով 4-րդ ժապավենը, որին հաջողվել է նման ցուցանիշներ գրանցել:

Մինչ այդ ռեկորդակիրների շարքը համալրել են «Ալադդին», «Կապիտան Մարվել» և «Վրիժառուները. եզրափակիչ» ֆիլմերը:

 

«Առյուծ արքա» ֆիլմը 1 մլրդ դոլար եկամուտ է գրանցել միջազգային վարձույթում