Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ շրջեց գյուղատնտեսությամբ զբաղվող Դպրաբակ գյուղի բնակիչ Աղավարդ Վարդանյանի այգում (տեսանյութ)

18:46 • 31.07.19

Փաշինյանն ընտանիքի հետ շրջեց Աղավարդ Վարդանյանի այգում: Նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցույց տվեց գյուղատնտեսությամբ զբաղվող բնակչի պտղատու ծառները, թռչուններին: Աղավարդ Վարդանյանը նաև մեղվապահությամբ էր զբաղվում:

Այսօր առավոտից պլաններն այն էին, որ գանք Կալավան գյուղ, հետո գնանք Դպրաբակ գյուղ` Աղավարդ Վարդանյանին հյուր: Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես չգիտեմ՝ հիշո՞ւմ եք, թե՞ ոչ, ասեմ, որ Աղավարդ Վարդանյանը «մեր ժամանակների հերոսը» խորագրի հերոսներից է: Ես պատեհ առիթն ուզում էի օգտագործել, որ իրեն տեսնեի: Երբ Ռոբերտենց այգում ավարտեցինք հաղորդումը, ինքն այնտեղ կանգնած էր: Հիմա մենք կգնանք Աղավարտին հյուր»,- ասաց վարչապետը:

Վերջում վարչապետը կոչ արեց բոլորին գնալ Դպրաբակ, նա ասաց, որ պետք է հայրենիքը ճանաչել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ Կալավանում է. նա հարցեր է տալիս տեղի բնակչին: Այս պահին վարչապետն իր մեքենայով Աղավարդ Վարդանյանի հետ մեկնում է նրա տուն:

Մանրամասները՝ տեսանյութում: