Այսօր և վաղը ՀՀ–ում սպասվում է առանց տեղումների եղանակ, օգոստոսի 2-5–ը՝ առանձին շրջաններում ամպրոպ և անձրև

15:17 • 31.07.19

Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:

Հանրապետության տարածքում hուլիսի 31-ի ցերեկը, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 2-5-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ 

Քամին կլինի հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը հուլիսի 31-ի ցերեկը կբարձրանա 2-3, օգոստոսի 2-3-ը կնվազի 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում հուլիսի 31-ի ցերեկը, օգոստոսի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ։

Հանրապետության տարածքում՝

Երևանում՝