Ռուսաստանի 4 շրջաններում անտառային հրդեհների առնչությամբ արտակարգ դրություն է սահմանվել

17:43 • 31.07.19

Ռուսաստանի Դաշնության 4 շրջաններում անտառային հրդեհների առնչությամբ արտակարգ դրություն է սահմանվել: Ինչպես գրում է РИА Новости-ն, այս մասին հայտնել է ՌԴ բնապահպանության նախարար Դմիտրի Կոբիլկինը:

Նախարարի խոսքով՝ առավել բարդ իրադրություն է Իրկուտսկի մարզում, Կրասնոյարսկի երկրամասում, Յակուտիայի և Բուրյատիայի հանրապետություններում: Անտառային հրդեհների տարածքը 2,7 մլն հեկտար է, ինչը 12%-ով ավել է անցած տարվա ցուցանիշից:

Անտառային պահպանման դաշնային ծառայությունների անձնակազմի և տեխնիկայի 95%-ը մասնակցում է հրդեհաշիջման աշխատանքներին:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն իր հերթին նշել է, որ անտառային հրդեհների շուրջ ստեղծված իրավիճակը պետք է հսկողության տակ առնեն դաշնային միավորների ղեկավարները: