Ստամբուլյան կոնվեցիայի շուրջ արհեստական օրակարգ ստեղծվեց, այստեղ իշխանություններին հարվածելու միտում կա․ Ռ․ Բադասյան

17:13 • 01.08.19

Արհեստական օրակարգը ստեղծվեց Ստամբուլյան կոնվեցիայի շուրջ, ես կարծում եմ, որ այստեղ միտումներ կան` իշխանություններին հարվածելու համար: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Թե ինչպես ստեղծվեց այս արհեստական օրակարգը, ինչո՞ւ արհեստական, որովհետև ես իշխանություններին տարբեր կողմերից ու տարբեր մեկնաբանություններով հարվածելու միտում եմ տեսնում ։ Փաստարկների մեծ մասը ես համարում եմ արհեստական»,- ասաց նա:

Նախարարը պարզաբանեց, որ Ստամբուլյան կոնվեցիան կանանց դեմ բռնության պայքարն ինստիտուցիոնալ մակարդակում է դնում։ Նրա կարծիքով՝ բռնության ենթարկված կինը պետք է վստահ լինի, որ պետական մարմինները մեծ պատասխանատվությամբ կմոտենան իր խնդրին ու դիմումին. «Կոնվենցիան ինստիտուցիոնալ մակարդակում բոլոր այդ հարցերն է կարգավորում, ինչպես նաև նախատեսում է իրավապահ մարմինների վերապատրաստում այս հոդվածներով», -շարունակեց Բադասյանը:

Ռուստամ Բադասյանը, անդրադառնալով երրորդ սեռի ամուսնություններին, նրանց կողմից երեխա որդեգրելու մասին լուրին, լրագրողներին հորդորեց կոնվեցիայի ընդունման պարագայում  նման լուրեր տարածողներից ամեն անգամ հետաքրքրվել, թե քանի երեխա որդեգրվեց նույնասեռականի կողմից:

Դիտարկմանը, որ կոնվեցիան Վենետիկի հանձնաժողով ուղարկվելը դիտվում է ՍԴ-ի նկատմամբ ճնշման փորձ, նախարարն արձագանքեց՝ նկատելով, որ կոնվենցիան ՍԴ գնալու է, քանի որ նախատեսված ընթացակարգ է:

«Այդ ամենը խորհդատվական կարծիք է, մենք Վենետիկի հանձնաժողովից չենք հարցնում Սահմանադրականության հարց, մեր հարցադրումներն այլն են: Կարծում ենք, որ խորհրդատվական կարծիքը կարող  է օգտակար լինել հանրային քննարկումներում, որպեսզի անկախ մարմնի կողմից գնահատական տրվի այդ կոնվենցիայիում օգտագործվող որոշ տերմինների հետ կապված»,- մանրամասնեց Բադասյանը:

ԱՆ նախարարը համակարծիք չէ, որ փաստաբնները դեմ են կոնվեցիային:  Նա նկատեց, որ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը խոսել է իր, այլ ոչ թե Փաստաբանների պալատի անունից:

«Ինչ վերաբերում է ստորագրահավաքին, ապա շարունակում եմ խորհուրդ տալ, որ մեր քաղաքացիներն ուշադիր լինեն, թե ինչի տակ են ստորագրում, որովհետև որոշակի լուրեր են հասել, որ քաղաքացիների հարցին՝ ի՞նչ է, ի՞նչի տակ են ստորագրում, պատասխանում են, որ  փորձ է արվում մեր ազգային մեր ազգային արժեքների դեմ ինչ-որ բաներ ներմուծվել, ու մարդիկ ստորագրում են»,- եզրափակեց Ռուստամ Բադասյանը: