Իսրայելում մենահամերգի նախօրեին Ջենիֆեր Լոպեսը փեսացուի հետ ընթրել է Թել Ավիվի շքեղ ռեստորաններից մեկում (լուսանկարներ)
Ամերիկացի հանրահայտ երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը, որն անցյալ շաբաթ տոնել է ծննդյան 50-ամյակը, Իսրայելում է գտնվում՝ իր It's My Party համերգային շրջագայության շրջանակում: Շոուն կայանալու է օգոստոսի 1-ին: Նախօրեին երգչուհուն նկատել են փեսացուի՝ բեյսբոլի աստղ Ալեքս Ռոդրիգեսի հետ Թել Ավիվի շքեղ ռեստորաններից մեկում ընթրելիս: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Երգչուհին կրել է ռետրո ոճի գունավոր՝ ընձառյուծի և ծաղկային նախշերով մետաքսե երկարաթև վերնաշապիկ և համապատասխան տաբատ:
Երգչուհին իր տեսքն ամբողջացրել է ռետրո ոճի ակնոցներով, մեծ ականջօղերով և օձի կաշվից սև պայուսակով:
Ինչպես հաղորդում է աղբյուրը, երգչուհին գերադասել է հարմարավետությունը և բարձրակրունկ կոշիկների փոխարեն հարմարավետ սպորտային կոշիկներ է կրել:
Լոպեսի փեսացուն, որը հանգստյան օրերին նշել է ծննդյան 44-ամյակը, հետևել է երգչուհուն:
Ջենիֆեր Լոպեսն իր It's My Party շրջագայությունը սկսել է Կալիֆոռնիայի Ինգլվուդ քաղաքում գրեթե երկու ամիս առաջ և այդ ժամանակից ի վեր շրջագայում է ամբողջ Միացյալ Նահանգներով: Այժմ նա անցել է շրջագայության միջազգային փուլին: Թել Ավիվի շոուից հետո երգչուհին կայցելի Ռուսաստան, Թուրքիա, Իսպանիա, ինչպես նաև Եգիպտոս:















