Շուշիում կայացել է Ասմունքի համահայկական ութերորդ փառատոնի մրցանակաբաշխությունը

21:44 • 01.08.19

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 1-ին Շուշի քաղաքում ներկա է գտնվել Ասմունքի համահայկական ութերորդ փառատոնի մրցանակաբաշխությանը:

Նախագահը գոհունակությամբ նշել է, որ ասմունքի փառատոնը դարձել է ավանդական՝ այն կարևորելով Արցախի մշակութային կյանքի զարգացման ու ազգային արժեքների պահպանման տեսանկյուններից:

Այդ մասին հայտնում են ԱՀ նախագահի լրատվական ծառայությունից: 

Շուշիում կայացել է Ասմունքի համահայկական ութերորդ փառատոնի մրցանակաբաշխությունը