ԱՄՆ-ում Exxon Mobil նավթային ընկերության գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի շրջակայքում հրդեհ է բռնկվել Exxon Mobil նավթային ընկերության գործարանում, ինչի հետևանքով 37 մարդ է տուժել՝ թեթև աստիճանի այրվածքներ ստանալով, զոհերի մասին տեղեկություններ չկան, գրում է Daily Mail-ը:
Հրդեհը բռնկվել է պայթյունի հետևանքով: Հրշեջներին հաջողվել է մեկուսացնել հրդեհը, որի պատճառներն անհայտ են:
Տեղի բնակիչների վկայությամբ՝ պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ հարակից տների պատուհանները ցնցվել են:
Հայտնի է, որ ընկերության օլեֆինային գործարանում, որտեղ բռնկվել է հրդեհը, 2017թ.-ին 68 տոննա էթիլեն է տեղակայված եղել, ինչպես նաև այլ դյուրավառ նյութեր: Գործարանային համալիրը կառուցվել է 1919թ.-ին և օրական 561 000 բարել նավթ է վերամշակում:














