Պապուա Նոր Գվինեայի հիվանդանոցներից մեկում միանգամից 35 հիվանդ է մահացել

15:10 • 01.08.19

Պապուա Նոր Գվինեայի հյուսիս-արևելքում գտնվող Գորոկա քաղաքի հիվանդանոցներից մեկում միանգամից 35 հիվանդ է մահացել, գրում է russian.news.cn-ը:  

Առայժմ հայտնի չէ՝ ինչն է այդքան մարդու մահվան պատճառ դարձել:

«Հավանական է, որ հիվանդներից առնվազն 8-ը մահացած լինեն սովորական հակաբիոտիկների նկատմամբ բարձր դիմադրողականություն ունեցող բակտերիաների՝ կլեբսիելաների վարակից»,- ասված է հիվանդանոցի տարածած հաղորդագրության մեջ:

Իսթերն Հայլենդս նահանգի ղեկավարն անհրաժեշտ է համարել հիվանդանոցում անհապաղ արտակարգ իրավիճակ սահմանել, իսկ երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մահերը սովորաբար վրա են հասնում ինֆեկցիոն ոչ պատշաճ վերահսկման հետևանքով, սակայն առայժմ որևէ եզրակացություն չի կարող անել:

«Քանի դեռ հիվանդանոցը հետևողականորեն և անշեղորեն պահպանում է վարակների դեմ պայքարի պրոֆիլակտիկ միջոցառումները, դրանց հնարավոր է կանգնեցնել»,- ասել է նախարարը:

Մահերի պատճառներն ու հանգամանքները պարզելու համար երկրի առողջապահության նախարարությունն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համատեղ հետաքննություն է տանում: