Ժիրինովսկին որպես անտառային հրդեհների հնարավոր պատճառ նշել է «արտասահմանյան լազերային ճառագայթները»

20:58 • 01.08.19

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին չի բացառել, որ Սիբիրում զանգվածային անտառային հրդեհների պատճառը կարող է լինել արտասահմանից ներթափանցող լազերային լույսի ազդեցությունը:

«Արտասահմանից այսօր հեշտ է ներազդել լազերային ճառագայթներ, և կհրդեհվի ցանկացած անտառ», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Ժիրինովսկին Համառուսական կրթական երիտասարդական համաժողովի ժամանակ:

Հրդեհի բռնկման հնարավոր պատճառներից Ժիրինովսկին համարում է նաև բարձր ջերմաստիճանը և անձրևների բացակայությունը, ինչպես նաև հրդեհումները, անօրինական անտառահատների գործողությունները, որոնք ցանկանում էին թաքցնել իրենց հանցագործության հետքերը:

Սիբիրն ու ՌԴ մի շարք այլ շրջաններ մեկ շաբաթ է, ինչ պատված են ծխով: Արևելյան քամին ծուխը տարածել է դեպի Խակասիայի շրջան, Ալթայի երկրամաս, Նովոսիբիրսկի, Օմսկի, Տոմսկի մարզեր:

Անտառային հրդեհների մակերեսը կազմում է 2.7 մլն հեկտար, ինչը 12 տոկոսվ ավելին է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում: