Դպրոցական մաթեմատիկական առաջադրանքը համացանցի օգտատերերին բաժանել է երկու ճամբարի
Սոցցանցի օգտատերերը մաթեմատիկայի դպրոցական առաջադրանքը լուծելիս կիսվել են երկու ճամբարի:
Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն՝ տվյալ առաջադրանքը, որը հրապարակվել է pjmdoll թվիթերյան էջում, հետևյալն էր. պետք էր հաշվել այս օրինակը՝ 8 ÷ 2 (2+2) = ?: Արդյունքում օգտատերերի մի մասը ստացել է 16, մյուս մասը՝ 1:
Տարբեր արդյունքներ ստացվել են, քանի որ մարդկանց մի մասը առաջնահերթությունը տվել է բազմապատկմանը, իսկ մյուս մասը՝ բաժանմանը, փակագծերը բոլորը ճիշտ են բացել:
Օգտատերերի մի մասը նշել է, որ բազմապատկումն առաջինն է պետք կատարել, իսկ մյուս մասը պնդում է, որ բազմապատկումն ու բաժանումն առավելություն ունեն գումարման և հանման նկատմամբ, սակայն միմյանց նկատմամբ հավասարազոր են, և պետք է գործողությունները կատարել ըստ տրված հերթականության:
Մի շարք օգտատերեր էլ ուղղակի նշել են, որ այդ առաջադրանքը սխալ է կազմված, և իրական դպրոցում նման բան չեն հանձնարարի:










