Փարիզում երկու մետրանոց վիշապօձը դուրս է եկել իր ակվարիումից

23:30 • 01.08.19

Փարիզում երկու մետրանոց վիշապօձը դուրս է եկել իր ապակե ակվարիումից, հրշեջ ծառայության փրկարարները սողունին վերադարձրել են իր տեղը:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչեվ ֆրանսիական գերատեսչությանը, միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Փարիզի հրշեջները մասնակցել են օձի փրկության աշխատանքներին, որը հեռացել էր իր բնակմիջավայրից: Փրկարարները վերահսկել են տարածքը, որտեղ սողունը դուրս էր եկել, իսկ մյուս մասնագետները կենդանուն հետ են բերել:

Ֆրանսիական ռադիոկայանի հաղորդմամբ՝ հարևանները, որոնք պետք է տիրոջ բացակայությամբ հսկեին վիշապօձին, հայտնաբերել են, որ այն անհետացել է: Օձի անհետացման մասին նրանք տեղյակ են պահել փրկարարներին, որոնք էլ դեպքի վայր են մեկնել:

Պարզվել է, որ օձը փաթաթվել էր իր «բնակարանի» հետևում գտնվող մարտկոցի վրա: Հրշեջները նշել են, որ օձն ավելի շատ էր վախեցել, քան բոլոր մյուսները: