«Եռաբլուրում» անհայտ անձինք պղծել են Ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարերը (տեսանյութ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են անհայտ անձինք պղծել Եռաբլուր պանթեոնի շիրիմները։
Տեսանյութում երևում է, որ շիրմաքարերին մոմ է թափված։
Ավելի վաղ նման դեպքեր տեղի էին ունեցել նախ Նուբարաշենի, ապա Չարենցավանի գերեզմանատանը։
Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում դեպքի առթիվ գրառում էր կատարել՝ նշելով, որ այնտեղ հավանաբար, սատանայապաշտական ծեսեր են իրականացրել։
Ավելի ուշ տարածվել էր տեսանյութ, որում երևում էր, որ համանման «ծես» է իրականացվել նաև Չարենցավանի գերեզմանատանը։














