Նիկոլ Փաշինյանն ու այլ պաշտոնյաներ ներկա են եղել «Սևան Ստարտափ Սամմիթ»-ին (տեսանյութ)
«Սևան Ստարտափ Սամմիթ 2019» ամենամյա ստարտափ հավաքի շրջանակներում տեղի է ունենում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության՝ նորաստեղծ նախարարության շնորհանդեսը:
Նախարար Հակոբ Արշակյանը ներկայացնում է նախարարության ռազմավարությունը, զարգացման ուղղությունները, հեռանկարային ծրագրերը: Անդրադարձ է արվում նախարարին կից մասնագիտական խորհրդակցական մարմնի ստեղծման նպատակներին, ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման գործում ակնկալվող աջակցության մեխանիզմներին:
Ներկա են նախարարներ, դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:










