Սալվադորցի ներգաղթյալը մահացել է ԱՄՆ-ի սահմանին ձերբակալվելուց ժամեր անց

16:42 • 02.08.19

Սալվադորից ներգաղթյալը մահացել է ԱՄՆ-ի սահմանին ձերբակալվելուց մի քանի ժամ անց: Այս մասին ասված է ԱՄՆ-ի մաքսային և սահմանապահ հսկողության ծառայության Twitter-յան էջում հրապարակված հայտարարության մեջ:

Ինչպես ասված է հայտարարության մեջ, 32-ամյա տղամարդը ձերբակալվել է չորեքշաբթի երեկոյան և տեղափոխվել Նյու Մեխիկո նահանգի Լորդսբերգ քաղաքի սահմանապահ պարեկային բաժանմունք: Ձերբակալվելուց ժամեր անց տղամարդու մոտ նոպա է սկսվել, որից հետո վերջինս մահացել է:

«Նրան փրկելու փորձերը հաջողությամբ չեն պսակվել»,- հայտնել են գերատեսչությունից: Հաղորդվում է նաև, որ համապատասխան մարմինները և Սալվադորի կառավարությունը տեղեկացվել են տեղի ունեցածի մասին:

Ինչպես CBS հեռուստաալիքին հայտնել է Սալվադորի հյուպատոսության ներկայացուցիչը, մահացած անձը Մարվին Անտոնիո Գոնսալեսն է: Նա հավելել է, որ տղամարդը եղել է իր 11-ամյա դստեր հետ, որն այժմ գտնվում է Նյու Մեխիկոյի կենտրոններից մեկում: Ներկայում Սալվադորի իշխանությունները սպասում են դիահերձման արդյունքներին՝ տղամարդու մահվան պատճառը որոշելու համար:

Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրության ռեժիմ էր հայտարարել, որպեսզի շրջանցելով Կոնգրեսին՝ այլ նպատակների համար նախատեսված շուրջ 6,4 մլրդ դոլարը օգտագործի սահմանին պատնեշներ կառուցելու համար: