Արիանա Գրանդեի նոր տեսահոլովակը միլիոնավոր մարդիկ են դիտել մի քանի ժամում (տեսանյութ)

19:17 • 02.08.19

Ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն ներկայացրել է իր նոր տեսահոլովակը` Boyfriend ստեղծագործության հիման վրա: Երգը նա կատարում է Social House խմբի հետ միասին:

Երգը մի քանի ժամում արդեն ավելի քան 7 մլն դիտում է ունեցել: Տեսահոլովակում երգչուհին ներակայանում է խմբի մեներգիչ Մայքլ Ֆոսթերի ընկերուհու կերպարում: Երաժիշտները սիրահարների են մարմնավորում, որոնք բարդ հարաբերությունների մեջ են:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արիանա Գրանդեն հայտնվել է 2019 թվականի Grammy երաժշտական մրցանակի գլխավոր հավակնորդների ցուցակում:

Արիանա Գրանդեի նոր տեսահոլովակը միլիոնավոր մարդիկ են դիտել մի քանի ժամում (տեսանյութ)