Փրկարարներն ապամոնտաժել են ծխատար խողովակն ու տանիքից կախված թիթեղը
Օգոստոսի 2-ին, ժամը 19:43-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 2 շենքի գազատար խողովակը պոկվել և կախվել է. առկա է ընկնելու վտանգ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ապամոնտաժել են ծխատար խողովակը՝ մոտ 7 գմ:
Նույն օրը, ժամը 16:37-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 14ա շենքի 1-ին մուտքի տանիքից թիթեղ է կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարներն ապամոնտաժել են թիթեղը (2 քմ):










