Արտաշատի ոստիկանները բերման են ենթարկել 16-ամյա պատանու` գողության փորձ կատարելու կասկածով
Օգոստոսի 1-ին, ժամը 12.40-ին, Արտաշատի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, իր բնակարանից բերման են ենթարկել Արարատյան փողոցի բնակիչ, 16-ամյա մի պատանու:
Պարզվել է, որ նա իր քրոջ 40-ամյա ամուսնու հետ փետրվարին, պատուհանի թիթեղը պոկելու միջոցով, մուտք է գործել Արտաշատի Այվազովսկու փողոցում գտնվող ՍՊԸ-ի չգործող արտադրամաս և փորձել գողանալ հոսանքի երեք կուտակիչ (տրանսֆորմատոր), սակայն տեսնելով արտադրամասի սեփականատիրոջն ու նրա որդուն՝ դիմել են փախուստի՝ պատճառելով մոտ 100 000 դրամի վնաս:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում քրոջ ամուսինն էլ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր:










