ԻՊ-ի զինյալները երեխաների աչքի առաջ գլխատել են «Թալիբան» խմբավորման անդամին
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն Աֆղանստանում երեխաների աչքի առաջ գլխատել են են «Թալիբան» խմբավորման անդամին, գրում է The Washington Times-ը:
Ահաբեկիչների հրապարակած տեսանյութի կադրերն ուսումնասիրվել են Մերձավոր Արևելքի զանգվածային լրատվամիջոցների հետազոտման ինստիտուտի կողմից: Ինստիտուտի տվյալներով՝ սպանությունը տեղի է ունեցել երեխաների աչքի առաջ, որոնք ողջունել են զինյալների գործողությունները:
Տեսանյութում «Թալիբան»-ի անդամը կարմիր համազգեստով է: Կազմակերպությունը նրան Աֆղանստանի Քունար շրջանի ահաբեկիչներից մեկն է ճանաչել:
Հիշեցնենք, որ 2015թ.-ին «Իսլամական պետության» և աֆղանական «Թալիբան» խմբավորումը միմյանց «սրբազան պատերազմ»՝ ջիհադ էին հայտարարել: Ղուրանում այսպես է կոչվում իսլամի տարածման համար այլ հավատքի հետևորդների հետ պատերազմը:










