Թուրքիայում ուղևորատար ավտոբուս է հրդեհվել. կան զոհեր և տուժածներ (տեսանյութ)
Թուրքիայի հյուսիսարևմտյան Բալըքեսիր նահանգում ուղևորատար ավտոբուս է հրդեհվել, ինչի հետևանքով առնվազն 5 մարդ զոհվել է, ևս 15-ը տուժել են: Այս մասին հայտնել է ТАСС գործոկալությունը՝ հղում անելով թուրքական աղբյուրին:
Աղբյուրի տվյալներով՝ այրման պահին ավտոբուսում 37 մարդ է գտնվել: Բոլոր տուժածներն անհապաղ հոսպիտալացվել են: Ավտոբուսի վարորդը ձերբակալվել է:
Նշվում է, որ երբ ավտոբուսի սրահում բռնկվել է սրճեփ սարքը, վարորդը կանգնեցրել է տրանսպորտային միջոցն ու խնդրել ուղևորներին դուրս գալ ավտոբուսից: Այս մասին հայտնել է նահանգապետը՝ նշելով, որ ավտոբուսից դուրս գալու պահին հրմշտոց է սկսվել:
Նախնական տվյալներով՝ 5 մարդու մահվան պատճառ է դարձել թունավորումը թունավոր գոլորշիով:










