Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին․ ուղիղ միացում դեպքի վայրից

15:46 • 02.08.19

16:22

Ոստիկանների աշխատանքից հետո Երևան-Սևան ճանապարհի այս հատվածում ժամանակավոր լուծում կտրվի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Բագրատ Բադալյանը:

«Երբ ոստիկանությունը կավարտի իր գործողությունները, դրանից հետո մենք նախատեսում ենք ժամանակավոր լուծում տալ խնդրին: Դրան զուգահեռ կիրականացնենք նախագծային, նախահաշվային փաստաթղթերի պատվիրում ու իրականացում, ինչից հետո կսկսեն հիմնական շինարարական աշխատանքները: Պետք է քննարկվի գնման ձևը, մրցույթի կարգը»,- մանրամասնեց փոխնախարարը:

Բ. Բադալյանն ասաց, որ ժամանակավոր լուծում տալու՝ ճանապարհը բացելու ու երթևեկությունը կարգավորելու համար իրենց հարկավոր է մեկ օր:

15:46

Երևան-Սևան ճանապարհի շշերի գործարանի հատվածում պայթյուն է եղել ինչի հետևանքով երկու մեքենա վնասվել է, վնասվել է նաև ճանապարհահատվածի ասֆալտը:

Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

«Պայթյունի հետևանքով տուժածներ չկան, այդ հատվածում պահպանություն են իրականացնում ոստիկանները, Երևանից դեպի Սևան գնացող հատվածը փակ է, հանդիպակաց հատվածը դարձել է երկկողմանի: Դեպքի հանգամաները պարզվում են կատարվում է նախաքննություն»,-ասել էր նա:

Դեպքի վայրում իրականացվող աշխատանքներին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։