Կալիֆոռնիայում ժայռը փլվել է լողափի վրա, ինչի հետևանքով 3 մարդ է մահացել (լուսանկարներ, տեսանյութ)

11:36 • 03.08.19

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հարավում ժայռը փլվել է լողափի վրա, ինչի հետևանքով 3 մարդ մահացել է, երկուսը՝ տուժել, հայտնում է NBC 7 հեռուստաալիքը:

Սան Դիեգո շրջանի շերիֆի տվյալների համաձայն՝ ժայռի փլուզումը տեղի է ունեցել ուրբաթ՝ ամերիկյան ժամանակով ժամը մոտ 15:00-ին՝ ալեվարողների շրջանում հայտնի լողափում: Նշվում է, որ միջադեպի ժամանակ լողափում շատ մարդ է հանգստանալիս եղել:

Նշվում է, որ մի կին մահացել է տեղում, մյուս երկուսը՝ հիվանդանոցում:

Լողափը փակվել է անվտանգության նկատառումներով:

 

Картинки по запросу 3 Killed, 2 Hurt in Leucadia Cliff Collapse: Sheriff's Dept. in Leucadia, California, Friday afternoon

Картинки по запросу 3 Killed, 2 Hurt in Leucadia Cliff Collapse: Sheriff's Dept. in Leucadia, California, Friday afternoon