«Ինչպե՞ս կարող ես կնոջ վրա ձեռք բարձրացնել». Ստամբուլից Եկատերինբուրգ մեկնող օդանավում ռուսները ծեծկռտուք են հրահրել (տեսանյութ)
Համացանցում են հայտնվել Turkish Airlines ավիաընկերության՝ Ստամբուլ-Եկատերինբուրգ չվերթի օդանավում ծեծկռտուքի կադրերը:
Ինչպես հայտնում է e1.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել ուղևորների նստելու ժամանակ: Ականատեսների համաձայն՝ կռիվը հրահրել է մի կին, որին պաշտպանել է մի տղամարդ:
Կադրերում երևում է՝ ինչպես են կռվող երկու ռուս տղամարդկանց բաժանում 5 այլ ուղևորներ:
Նշվում է, որ կինը բռունցքներով հարձակվել է մի տղամարդու վրա, տղամարդն էլ ապտակել է կնոջը, մեկ այլ տղամարդ պաշտպանել է կին ուղևորին:
Թե ինչից է վեճը սկսվել՝ պարզ չէ:
«Ինչպե՞ս կարող ես կնոջ վրա ձեռք բարձրացնել, դու որտե՞ղ ես գտնվում»,- բղավել է կնոջն օգնության հասած տղամարդը:
Նշվում է, որ ծեծկռտուքի պատճառով չվերթը հետաձգվել է 45 րոպեով: Կոնֆլիկտի 3 մասնակցին հանել են չվերթից:










