Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի գործով 3 անձ ձերբակալվել է. ՔԿ

10:50 • 03.08.19

Երևան-Սևան մայրուղում օգոստոսի 2-ին գրանցված պայթյունի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում երեք անձ ձերբակալվել է:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից հայտնել էին, որ Երևան-Սևան ճանապարհի շշերի գործարանի հատվածում պայթյուն է եղել ինչի հետևանքով երկու մեքենա վնասվել է, վնասվել է նաև ճանապարհահատվածի ասֆալտը, պայթյունի հետևանքով տուժածներ չկան:

Պայթյունի դեպքի առթիվ քրգործը հարուցվել է 34-104 հոդվածի՝ մահափորձի և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք ձեռք բերելու հատկանիշներով: