Գիշերը Բաքվում կինն ընկել է շենքի 6-րդ հարկի պատշգամբից և ողջ մնացել (տեսանյութ)
11:20 • 03.08.19
Այս գիշեր Բաքվի Խաթայի շրջանում կինն ընկել է շենքի 6-րդ հարկի պատշգամբից և ողջ մնացել, գրում է minval.az-ը:
Նշվում է, որ ընկնողը 1991 թվականին ծնված Թամարա Ալիևան է: Ծանր վնասվածք ստացած կինը տեղափոխվել է № 1 բժշկական կլինիկական կենտրոն:
Չի նշվում՝ արդյոք կինը պատահական է ընկել, թե կանխամտածված:
Placeholder










