Գերմանիայում ավելի քան 100 մարդ դպրոցում տուբերկուլյոզով է վարակվել
Գերմանական Բադ Շենբորն քաղաքում տուբերկուլյոզի զանգվածային դեպքեր են գրանցվել։ Վարակվել են տեղի դպրոցի ավելի քան 100 աշակերտներ և աշխատակիցներ։ Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը՝ Deutsche Welle պարբերականին հղումով:
«Ընդհանուր առմամբ վարակվել են դպրոցի 109 աշակերտներ, ուսուցիչներ և այլ աշխատակիցներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դասարաններից մեկում վարակված է եղել աշակերտների 88 տոկոսը։ Հիվանդության ակտիվ ձևը հայտնաբերվել է չորս մարդու մոտ, որոնցից երկուսը աշակերտներ են: Նրանք բուժում են ստանում բուժհաստատություններում:
Հաղորդվում է, որ դեռևս հուլիսի սկզբին Բադ Շենբորնի երկու տարբեր դպրոցներում հայտնաբերվել էր ակտիվ տուբերկուլյոզի դեպքեր։ Այդ ժամանակից ի վեր վարակվածների թիվը շարունակում է աճել։










