Մադուրոն հայտարարել է, որ հանուն երկրում խաղաղության պատրաստ է բանակցել անգամ սատանայի հետ

12:40 • 03.08.19

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ հանուն երկրում խաղաղության պատրաստ է բանակցային սեղանի շուրջ նստել անգամ սատանայի հետ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ես շնորհակալ եմ ընդդիմությանը Բարբադոսում բանակցություններին մասնակցության համար: Ինձ հարցնում են՝ ինչո՞ւ եմ ես նստել բանակցային սեղանի շուրջ նրանց հետ, ովքեր փորձել են ինձ տապալել ու սպանել, նրանց հետ, ովքեր օտարերկրյա ներխուժման կոչեր են հնչեցնում: Մեր երկրում խաղաղության, միասնության, անկախության համար ես պատրաստ եմ խոսել անգամ սատանայի հետ»,- հայտնել է Մադուրոն պետական հեռուստատեսության եթերում: 

Վենեսուելայի իշխանությունների ու ընդդիմության միջև բանակցություններն ընթանում են Բարբադոսում՝ հուլիսի սկզբից: