Արարատի մարզում 22-ամյա հղի կինը ինքնասպանություն գործելու նպատակով դեղահաբեր է խմել

12:59 • 03.08.19

Արարատի մարզում 22-ամյա հղի կինը ինքնասպանության փորձ է արել: Այս մասին Tert.am-ի հարցին, թե արդյոք ոստիկանությունն ահազանգ ստացել է ինքնասպանության փորձի վերաբերյալ, պատասխանեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

«Ոստիկանություն Արարատի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ դեղորայքային թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել 23 շաբաթական հղի: Նյութեր են նախապատրաստվել, որի ընթացքում ոստիկանները պարզել են, որ աղջիկը դեղահաբեր է խմել ինքնասպանություն գործելու նպատակով»,- ասաց նա։

Էդգար Ջանոյանը նաև հայտնեց, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: