Հաջողակ ստարտափներ, որոնք կարժանանան 100,000 դոլարի. ամփոփվեց «Սևան Ստարտափ Սամմիթ»-ը (տեսանյութ)

20:15 • 03.08.19

Սևանի ափին հուլիսի 28-ից մեկնարկած չորրորդ ամենամյա վրանային «Սևան Ստարտափ Սամմիթ»-ն այսօր ավարտվում է։ Մասնակցում է 120 ստարտափ Հայաստանից և աշխարհի 45 երկրից։ Միջոցառման շրջանակում Հայաստան է ժամանել 100-ից ավելի մենթոր և հաջողակ ձեռներեց, վենչուրային և հրեշտակ ներդրողներ: Նրանք 7 օրվա ընթացքում իրենց փորձը ներկայացրին մասնակից ստարտափերին, հանդես եկան դասախոսություններով:

Մասնակիցների ծանոթությանն ու ստարտափների ներկայացմանը հաջորդել է պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էին նաև միջոցառման կազմակերպիչները, գործընկերներն ու հովանավորները։

Այս տարի «Սևան Ստարտափ Սամմիթ»-ին մասնակցող ստարտափները մրցում են 100,000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդի համար։ Կլինի նաև 100,000 ԱՄՆ դոլար երաշխավորված ներդրումային ֆոնդ, որը կներդրվի 2-3 ստարտափում։ Նախատեսվում է ձեռք բերել ավելի քան 1,000,000 ԱՄՆ դոլարի ներդրումային համաձայնություն։

Երեկ «Սևան Ստարտափ Սամմիթ»-ին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընտանիքի հետ միասին։