Քաղաքացին, մասնակցելով ազգականի հոգեհանգստի արարողությանը, գողություն է կատարել տանից
Քաղաքացի Լևոն Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, մասնակցելով ազգականի հոգեհանգստի արարողությանը, մուտք է գործել բնակարանի ննջասենյակ և կատարել գողություն: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական հարթակից:
Մասնավորապես Լևոն Ղազարյանը հափշտակել է 1.060.810 դրամ արժողությամբ գույք, այն է՝ 640.000 դրամ գումար, 20.000 դրամ արժողությամբ «Գուչի» տեսակի օծանելիք, 270.810 դրամին համարժեք 500 եվրո և 130.000 դրամ արժեքով «Iphone 7» մոդելի բջջային հեռախոս:
Լևոն Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Դատական գործը գտնվում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում:










