Սանկտ Պետերբուրգում հանրահավաք է անցկացվել՝ հաջակցություն իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի
Սանկտ Պետերբուրգում համաձայնեցված հանրահավաք է անցկացվել՝ հաջակցություն Խաչատուրյան քույրերի, որոնց մեղադրանք է առաջադրվել իրենց հորը կանխամտածված սպանելու հոդվածով:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, հանրահավաքին շուրջ հազար մարդ է մասնակցել: Բողոքի ակցիան տեղի է ունեցել Լենինի անվան հրապարակում: Մասնակիցները կողմ են արտահայտվել ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունմանը: Հավաքվածներն իրենց հետ պաստառներ են բերել՝ «Ծեծում է, նշանակում է հոդված», «Բռնության դեպքում միշտ մեղավոր է բռնություն գործադրողը», «Մենք Խաչատուրյան քույրեր ենք» գրություններով:
Մարիա, Անգելինա և Քրիստինա Խաչատուրյանները ձերբակալվել են 2018-ի ամռանը: Հետաքննության վարկածով՝ նրանք սպանել են իրենց հորը՝ չդիմանալով պարբերաբար իրենց դեմ գործադրվող բռնությանը: Այդ պահին նրանք 17.18 և 19 տարեկան էին:
Հունիսին ՌԴ Քննչական կոմիտեն ավարտին է հասցրել քույրերի գործի քննությունը: Նրանց մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից կանխամտածված սպանություն իրականացնելու հոդվածով: Դրանից հետո Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Վլադիվոստոսկում, Սամարայում, Երևանում, Նյու Յորքում, Վարշավայում, Բեռլինում, Մյունխենում, Բրյուսելում, Հելսինկիում և մի շարք այլ քաղներում ցույցեր են անցկացվել՝ ի պաշտպանություն քույրերի և ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունման պահանջով:










