ԱՄՆ Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանը հրաժարվել է պլաստմասե շշով ջրի վաճառքից
ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքի միջազգային օդանավակայանը մտադիր է արգելել ջրով լի պլաստմասե շշերի վաճառքը: Ինչպես նշում է correspondent.net-ը, այս մասին ասված է օդանավակայանի հայտարարութան մեջ, որը տարածվել է երեկ՝ օգոստոսի 3-ին:
«Մենք հրաժարվում ենք միանգամյա օգտագործման նյութերից: Օգոստոսի 20-ից խանութները, ճաշարաններն ու հանգստի գոտիները կդադարեն պլաստմասե շշով ջուր վաճառելուց»,- ասված է հաղորդման տեքստում:
Օդանավակայանի տարածքում կթույլատրվի միայն բազմակի օգտագործման հնարավորություն ունեցող շշերով ընպելիքների վաճառքը: Խոսքը, մասնավորապես, ալյումինի և ապակու մասին է:
Հիշեցնենք, որ G20-ի երկրների ներկայացուցիչներն ավելի վաղ պայմանավորվել էին Համաշխարհային օվկիանոս արտանետվող պլաստմասե աղբի դեմ պայքարի համար միջազգային կառույց ստեղծել:










