Հայտնի է, թե երբ էկրան կբարձրանա Էլվիս Փրեսլիի մասին պատմող ֆիլմը
Ավստրալացի ռեժիսոր Բազ Լուրմանի՝ ամերիկացի երգիչ Էլվիս Փրեսլիի մասին պատմող ֆիլմն էկրան կբարձրանա 2021թ.-ի հոկտեմբերի 1-ին, գրում է Deadline հարթակը:
Ենթադրվում է, որ ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2020թ.-ի սկզբին՝ Ավստրալիայում:
Սյուժեի կենտրոնում երիտասարդ Էլվիս Փրեսլիի պատմությունը կլինի դեպի փառքի ճանապարհ, ինչպես նաև նրա և մենեջեր Թոմ Փարքերի հարաբերությունները:
Ռոքնռոլի լեգենդար աստղին կմարմնավորի 27-ամյա դերասան Օսթին Բաթլերը, որը խաղացել է 2019թ.-ի երկու՝ Ջիմ Ջարմուշի «Մեռյալները չեն մեռնում» և Քվենթին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» աղմկահարույց ֆիլմերում:










