Արմավիրի մարզում բախվել են 80-ամյա վարորդի Mitsubishi-ն և 47-ամյա վարորդի Газель-ը. կան վիրավորներ. Shamshyan.com

13:24 • 04.08.19

Oգոստոսի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Արմավիր քաղաքի բնակիչ՝ 80-ամյա Ռուդոլֆ Ա-ի վարած Mitsubishi մակնիշի 31 ՏՍ 003 համարանիշի և Տավուշի մարզի բնակիչ՝ 47-ամյա Ստյոպա Ա-ի վարած Газель մակնիշի 20 ՏՍ 842 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Ստյոպա Ա-ի ուղևորներ՝ Տավուշի մարզի բնակիչներ, 28-ամյա Արամայիս Ե-ն և 51-ամյա Կարինե Օ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշակական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: