Արմավիրի ոստիկանները բացահայտել են խոշոր չափի ոսկյա զարդերի գողության դեպքը. կատարողը տուժածի որդին է. Shamshyan.com

16:50 • 04.08.19

Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 3-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր չափի գողության փաստով։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, առավոտյան Արմավիրի ոստիկանություն է դիմել Արմավիր քաղաքի բնակիչ Անահիտ Ա-ն և հայտնել, որ գալով տուն՝ հայտնաբերել է, որ տանից անհետացել է ոսկեղենը, և ինքն ունի կասկածներ, որ այն գողացել են։

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները պարզել են, որ ոսկեղենը տանից գողացել է Անահիտ Ա-ի որդին՝ 25-ամյա Լևոն Ա-ն, ով տան ննջասենյակի զգեստապահարանի մեջ գտնվող զարդատուփի միջից ոսկյա զարդերը հափշտակել և մի մասը գրավադրել է Արմավիր քաղաքի գրավատներից մեկում։ Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Լևոն Ա-ն խոստովանել է կատարածը և իր մոտ եղած ոսկեղնի մի մասը ներկայացրել ոստիկաններին։

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: