Անկարայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 10 մարդ է տուժել

10:44 • 05.08.19

Անկարայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 10 մարդ է վիրավորվել, գրում են թուրքական լրատվամիջոցները:

Նրանց թվում են երկու անչափահասներ։ Բոլոր տուժածները Թուրքիայի քաղաքացիներ են:

Հրդեհի ժամանակ հյուրանոցում 28 մարդ է եղել։

Լրատվամիջոցների տվյալներով՝ հրդեհը բռնկվել է հյուրանոցի առաջին հարկում գտնվող սաունայում, որից հետո տարածվել է վերին հարկերում։

Հրդեհը տեղայնացվել է, դրա պատճառի մասին չի հաղորդվում: