Հաղթանակ գյուղի սկզբնամասում DODGE CHARGER-ը գլորվել է ձորը. 30-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
13:30 • 05.08.19
Օգոստոսի 5-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի սկզբնամասում «DODGE CHARGER» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:
Placeholder










