Թել Ավիվի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է ԱՄՆ-ի դրոշի գույներով՝ ի նշան ամերիկյան քաղաքներում գրանցված տասնյակ զոհերի հիշատակի

09:48 • 05.08.19

Արխիվային լուսանկար

Իսրայելի Թել Ավիվ քաղաքի քաղաքապետարանի շենքը գիշերը լուսավորվել է Միացյալ Նահանգների դրոշի գույներով՝ ի նշան ամերիկյան քաղաքներում օրերս տեղի ունեցած զինված հարձակումների հետևանքով գրանցված տասնյակ զոհերի հիշատակի, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Շաբաթ օրը Տեխաս Նահանգի Էլ Պասո քաղաքի առևտրային կենտրոնում բացված հրաձգությունը 20 մարդու կյանք է խլել, ևս 10-ը՝ ներառյալ հրաձիգը, մահացել են Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում նմանատիպ հանգամանքներում: Չիկագոյի մանկական խաղահրապարակում էլ տեղի ունեցած հրաձգության հետևանքով 7 մարդ է տուժել: 

Իսրայելի կառավարության ու ժողովրդի անունից երեկ ԱՄՆ-ին ցավակցական հեռագիր է հղել նաև վարչապետ Բինյամին Նեթանյահուն: